ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Եգիպտական ամենահին բուրգը գտել են …Բոսնիայում

Եգիպտական ամենահին բուրգը գտել են …Բոսնիայում
23.12.2018 | 20:33

Express-ի համաձայն՝ ամերիկացի պատմաբան Սեմիր Օսմանագիչը հայտարարել է, որ գոյություն է ունեցել հնագույն եգիպտացիների քաղաքակրթություն, որը Եվրոպայում կառուցել է բուրգեր: Օսմանագիչը պնդում է, որ աշխարհում ամենահին բուրգերը հայտնաբերել է Բալկաններում: Դրանք ոչ թե սովորական բուրգեր են, այլ Լուսնի բուրգ՝ աշխարհում ամենամեծ և ամենահին աստիճանաձև բուրգը:


Քաղաքի հակադիր կողմում բարձրանում է Արևի բուրգը, որ 215 մետր բարձրությամբ ստվերում է Եգիպտոսի մեծագույն բուրգերը: Պատմաբանի խոսքով՝ երրորդ բուրգը գտնվում է մերձակա բլուրներում: Նա՝համարում է,որ այդ բուրգերը 12 000 տարեկան են: Սեմիր Օսմանագիչը այդ բուրգերը հայտնաբերել է բոսնիական Վիսոկո քաղաքում: Որոշ մեծ բուրգեր հայտնաբերվել են Բոսնիայի միջնադարյան մայրաքաղաքի շուրջը: Որոշ գիտնականներ քննադատել են Օսմանագիչին անցյալին այլընտրանքային հայացք նետելու համար: Պատմաբանը գտնում է, որ բարձր զարգացած քաղաքակրթությունները գոյություն են ունեցել 15-30 000 տարի առաջ: Նրանցից ոմանք, հատկապես մայաները, կարող էին գիտելիք ստանալ տիեզերքից: «Ես կարծում եմ, որ այս մոլորակի վրա իսկապես եղել են քաղաքակրթություններ, խելացի մարդիկ, որ եղել են բավականին զարգացած՝,- հայտարարել է Օսմանագիչը:- Ես կարծում եմ, որ նրանք ունեցել են այլ տեխնոլոգիական միջոցներ: Պարտադիր չէ, որ դա լինի տեխնոլոգիա մեր այսօրվա ընկալմամբ»:

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ